Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Լավին լավ պետք է ասել

Լավին լավ պետք է ասել
15.03.2016 | 11:52

2016-ի մարտի 7-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 150-րդ հանդիպումը: Բավական է ընդամենը մեկ անգամ մասնակցել ակումբի աշխատանքներին և համոզվել, որ գրական այս ակումբն իր տեսակի մեջ եզակիներից է հանրապետությունում՝ իր արդյունավետությամբ, կազմակերպական ձևով, բովանդակությամբ, որի անդամները՝ տարբեր տարիքի ստեղծագործողներ, աննկարագրելի սիրով, սպասումով, ակտիվությամբ են մասնակցում ակումբի ամենշաբաթյա աշխատանքներին։ Այստեղ չկան կեղծ պաթոս, ցուցամոլություն, գովաբանված լինելու կամ այլ ակնկալիքներ։ Այստեղ տեր ու տնօրենը ստեղծագործությունն է, ստեղծագործությունը ներկայացնելու, վերլուծելու, արժևորելու, քննադատելու ձևը և, ամենակարևորը, ստեղծագործողին իր խոհերն արտահայտելու ձևի ուսուցումը, ճիշտ ուղին մատնացույց անելը, ինչը չի արվում և ոչ մի գրական ակումբում, ստուդիայում կամ միությունում։
«Չորեքշաբթի» գրական ակումբը, որն ունի արդեն երեք տարվա հարուստ, հագեցած կենսագրություն, պատիվ է բերում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին։
Կանաչ ճանապարհ գրական ակումբին, օրեցօր ավելացող նրա բազմաթիվ անդամներին, ակումբի արցախյան, Կապանի մասնաճյուղերին, ակումբի հիմնադիր-ղեկավար, համալսարանի գիտական գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻՆ, ով ակումբի յուրաքանչյուր հանդիպում հանպատրաստից վերածում է գրական-գեղարվեստական ցերեկույթի։


Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ